Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի՝ տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսը: Նախարարը ներկայացրեց տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ապա պատասխանեց լրագրողների հարցերին:
Ճշտող հարցին՝ պետպատվերը բաշխվելու է ըստ մարդու դիմելիության, կհստակեցնե՞ք մեխանիզմը, ինչպե՞ս է դա արվելու, նախարարը պատասխանեց՝ «հաշվի առնելով, որ մեթոդոլոգիական աշխատանքը դեռ ընթացքի մեջ է, կփորձեմ մոտավորապես նկարագրել սկզբունքը:
Մանրամասներ չենք կարող ներկայացնել, քանի որ քննարկման փուլում է: Մենք կփորձենք հետևողական լինել, ստուգել մեր ծախսերը, համեմատել, հիվանդը գնացել է թե ոչ, և դա կանենք իր հերթի միջոցով: Այստեղ արդեն գումարը կլինի հասցեագրված կոնկրետ պացիենտի, կոնկրետ գանգատի, դեղորայքի և միջամտության, իրենց հանրագումարի առումով»:
Սոնա Հարությունյան