Ակումբների Եվրոպական ասոցիացիան (ECA) և ֆուտբոլային գործակալների Եվրոպական ասոցիացիան (EFAA) ընտրել են Globe Soccer Awards-ի վարկածով անցնող տարվա լավագույններին:
Տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, լավագույն ակումբը «Ռեալ»-ն է, իսկ լավագույն նախագահը՝ Ֆլորենտինո Պերեսը («Ռեալ»):
Լավագույն մարզիչ ճանաչվել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ ֆերնանդու Սանտուշը, լավագույն մրցավար՝ Մարկ Կլատենբուրգը:
Իսկ Սամուել Էտոն պարգևատրվել է կարիերայում ունեցած հաջողությունների համար: