Չինաստանի Շանսիի նահանգի Թայյուան քաղաքում հայտնվել է աքաղաղի հսկայական արձան, որն արտաքնապես հիշեցնում է ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին:

Անսովոր քանդակն Ամանորի նախօրեին տեղադրել են տեղի առեւտրի կենտրոնում, տեղեկացնում է BBC-ն:

Չինական լուսնային օրացույցի համաձայն, Աքաղաղը գալիք 2017 թվականի խորհրդանիշն է:
Ինչպես չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է արձանի ստեղծողը, իրեն ոգեշնչել է ԱՄՆ-ի ընտրված նախագահի լեգենդար սանրվածքը եւ նրան բնորոշ ժեստերը:

«Ֆրանսպրես» գործակալությունը տեղեկացնում է, որ Taobao չինական կայքում արդեն կարելի է ձեռք բերել Դոնալդի աքաղաղի տարբեր չափերի կրկնօրինակը, այդ թվում եւ 10 մետր բարձրությամբ, որի գինը 1700 դոլար է: