Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հունվարի 4-ին Գլենդեյլի ռեստորաններից մեկում ճաշի էր հրավիրել մշակույթի ամերիկահայ գործիչներին, գործարարներին ու քաղաքական գործիչներին:

 

Ինչպես հայտնում են Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, Արմեն Ամիրյանը ներկայացրել է Հայաստանի մշակույթի նախարարության կարճաժամկետ ու երակարաժամկետ ծրագրերը, այդ թվում՝ ներդրումային, բոլորին հրավիրել Հայաստանում իրագործելիք մշակութային առաջարկներով հանդես գալ՝ խոստանալով, որ մշակույթի նախարարությունն անպայման կօգնի և տեր կկանգնի դրանց իրագործմանը։

 

Առաջին նման առաջարկները եղել են հենց տեղում և արդեն քննարկման փուլում են։