ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 19-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում՝ ծննդատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ «BMW 320» մակնիշի 34 ZQ 868 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն: