ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբարահամյանը արձագանքել է Սերժ Սարգսյանի ելույթին:

 

Ստորև ներկայացնում ենք Հովիկ Աբրահամյանի րոպեներ առաջ արված հայտարարությունը:

 

Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել: