Արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 101 մլն 377 հազար 704 դոլար 485.74 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 104 մլն 337 հազար 394 ԱՄՆ դոլար 486,80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9 մլն 800 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486,83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 600 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486,79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 845 հազար 862 եվրո 518.59 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 8 մլն 769 հազար 576 եվրո 523.2 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 701 մլն 125 հազար 21 ՌԴ ռուբլի 8,12 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 303 մլն 77 հազար 148 ՌԴ ռուբլի 8,22 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 22.1 մլն ԱՄՆ դոլար: