Վերջերս ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հայտարարել էր, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» և «Լուս Աստղ» ընկերություններում ստուգումներ են իրականացվում:

«Առաջին լրատվական»-ի հարցին՝ հարկային աշխատակիցններն ի՞նչ են ստուգում Ձեր ընկերություններում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Էդ ե՞րբ իմ մոտ չեն եղել որ, միշտ էլ եղել են»:

Նշենք, որ այս տարի ՊԵԿ-ի կողմից ստուգվելիք ձեռնարկությունների ցանկում նշված են նաև «Ալեքս Գրիգ» և «Լուս Աստղ» ՍՊԸ-ները: