ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագիրն անարդյունավետ է ահաբեկչության դեմ պայքարում և տանում է լարվածության աճի: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն, նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը:
«Այդ հրամանագիրն անարդյունավետ է, որն իր հիմնավորումներով և սկզբունքներով ստեղծում է նոր խնդիրներ: Այն անարդյունավետ է, քանի որ մեկուսացնում է մի շարք երկրների, անհնարին է դարձնում իրենց երկրներում հալածանքների ենթարկվող տղամարդկանց և կանանց ընդունելը, և որոնք ազատ երկրների պաշտպանության կարիք ունեն»,- ասել է Կազնյովը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովում:
Նա նաև ավելացրել է, որ հրամանագիրը խնդիրներ է ստեղծում նրանց համար, ովքեր ռեզիդենտի և ԱՄՆ-ում երկքաղաքացիության կարգավիճակ ունեն:
Ավելի վաղ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը նախատեսում Է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաև 90 օրով սահմանափակել Է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի և Եմենի քաղաքացիների մուտքը երկիր: