«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Լեսթերի» նկատմամբ հաղթանակին:

Նշենք, որ հանդիպմանը Մոուրինյուն  փոխարինեց հարձակվող Ռեշֆորդին՝ դաշտում թողնելով միայն Իբրահիմովիչին:

«Խաղից առաջ պայմանավորվել էինք, որ եթե երկու հարձակվողով տարբերակը չաշխատի, ապա մարտավարությունը կփոխենք: Այդպես էլ վարվեցինք: Սա մեզ համար նոր բան չէր: Փորձեցինք շատ գոլեր խփել  և դա աշխատեց»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ հյուրերը հաղթել են 3:0 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: