Այսօր Ազգային Ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է մասնակցել ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Հարցին, թե արդյոք պատգամավորին կտեսնե՞նք ռեյտինգային ցուցակում, Ալեքսանյանը պատասխանեց. «Իհա՛րկե, առաջադրվելու եմ»:
Պատգամավորին լրագրողները հիշեցրեցին իր կողմից քույր հռչակված Հեղինե Բիշարյանի մասին, ով նույնպես առաջադրվելու է նույն ընտրատարածքում՝ Մալաթիա-Սեբաստիայում: Այս հիշեցմանն ի պատասխան՝ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը արձագանքեց. «Է, թող քույրս չպայքարի, ես այնտեղ արդեն կայի»: