ԱՊՀ գործագիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը կգլխավորի ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ վկայակոչելով ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությանը:
«ԱՊՀ մշտական ներկայացուցիչներն համաձայնեցրել են Սերգեյ Լեբեդևի թեկնածությանը, որպես ԱՊՀ դիտորդների առաքելության ղեկավար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների համար», - նշված է Համագործակցության երկրների մշտական ներկայացուցիչների մամուլի հաղորդագրությունում: