«Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո կարիերան ավարտելու մասին.

«Մրցաշրջանի ավարտին ես կհեռանամ ֆուտբոլից: Վստահ եմ, որ մինչև մրցաշրջանի ավարտը կանեմ այն, ինչ կարող եմ անել»,-ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

Մյունխենյան ակումբի կազմում Լամը 6 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 5 անգամ` Գերմանիայի գավաթակիր: Մեկական անգամ դարձել Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի, աշխարհի ակումբային առաջնության հաղթող: Աշխարհի 2014 թվականի չեմպիոն է: