Տեղի ունեցավ «Շախմատի ակադեմիայի գավաթ – 2016» արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլը:
6-րդ փուլից հետո ամփոփվեցին նաև «Ակադեմիայի Գավաթ 2016»-ի 6 մրցաշարերի արդյունքները: Ինչպես 2015 թվականին, այս անգամ ևս «Ակադեմիայի Գավաթ 2016»-ի գավաթակիր դարձավ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:
Մրցաշարին մասնակցում էին հարյուրից ավել մասնակիցներ Երևանից և ՀՀ մարզերից, այդ թվում՝ շուրջ 20 կոչումով շախմատիստներ՝ գրոսմայստերներ, միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ:
Մրցաշարը անցկացվեց շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով: