ԱՄՆ-ի Տեխասի նահանգից ամուսնական զույգը տանը բիզոն է պահում եւ նրան վերաբերվում է որպես սիրելի ընտանի կենդանու: Արտասովոր ընտանի կենդանու մասին 60-ամյա Ռոնի Բրիջեսը, որը հայտնի է որպես «բիզոնահմա», եւ նրա կինը՝ Շերոնը, պատմել են Inside Magazine. հանդեսին:
Բիզոնը 11 տարեկան է եւ իր սեփական ննջարանն ունի Ռոնիի եւ Շերոնի տեխասյան տանը, որոնք, ինչպես նշում է հրատարակությունը, «խենթի պես սիրում են նրան»:
«Նա մեր ընտանի կենդանին է: Դրսում նա բավականին կատաղի է, բայց տանը՝ իսկական ջենտլմեն»,-պատմում է Բրիջեսը:
Նա կատակում է, թե կենդանու հետ ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան կնոջ:
«Մարդիկ, ովքեր ինձ չեն ճանաչում, կարծում են, թե ես խելքս թռցրել եմ: Իսկ նրանք, ովքեր ինձ ծանոթ են, հաստատ գիտեն, որ խելքս թռցրել եմ»,-հայտարարում է տեխասցին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: