Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ, քանի որ տեղացած առատ ձյան պատճառով գյուղից դուրս գալը դարձել է մի իսկական պատուհաս։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին․ Մենք լրիվ ասես արհամարհված լինենք տեղական իշխանությունների կողմից։ Ոչ Արագածոտնի մարզպետարանը, ոչ է Թալինի ճանշինը աշխատանքներ չեն կատարում, որպեսզի գլխավոր ճանապարհներից հեռացվի մոտ 2 մետրից ավել, իսկ որոշ տեղերում էլ 4 մետր բարձրության հասնող ձյունն ու մերկասառույցը։ Բազմաթիվ անգամ ահազանգել ենք Թալինի ճանշին, սակայն ոչ մի արդյունք։ Այսօր՝ փետրվարի 19-ին գյուղացիները ստիպված հերթական անգամ իրենց ուժերով բացում են ճանապարհը, քանի որ գյուղում կան 5 հոգուց ավելի անկողնային հիվանդներ, որոնց միայն ճանապարհը բացելուց հետո հնարավոր կլինի կամ տեղափոխել Թալինի հիվանդանոց, կամ շտապօգնություն կանչել գյուղ։ Լրիվ անարխիա է տիրում։ Հիմնական մեղավորը Թալինի ճանշինն է․ անընդհատ պնդում էին գյուղացիները։

Առավել մանրամասն՝ shamshyan.com-ում