Մոսկվայում մեկնարկեց «Աէրոֆլոտ Օփեն» խոշոր միջազգային մրցաշարը:
Փառատոնի գլխավոր' «A» խմբում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը, աշխարհի և Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Մանուէլ Պետրոսյանը, աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանն ու միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը:
Ընդհանուր առմամբ, «A» խմբում հանդես են գալիս 98 շախմատիստ, այդ թվում' 73 գրոսմայստեր, 21 միջազգային և 2 ՖԻԴԵ-ի վարպետներ:
«Աէրոֆլոտ Օփեն»-ի առաջին տուրում Սերգեյ Մովսեսյանը հաղթանակ տարավ, Տիգրան Հարությունյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով, իսկ Հայկ Մարտիրոսյանն ու Մանուէլ Պետրոսյանը պարտություններ կրեցին:
«B» խմբում Հայաստանն ունի 14 պատվիրակ: Առաջին տուրում մեր մասնակիցներից հաղթանակներ տարան Տիգրան Քոթանջյանը, Արման Միքայելյանը, Արամ Հակոբյանն ու Մամիկոն Ղարիբյանը:
«C» խմբում հանդես եկող՝ Հայաստանի 4 պատվիրակներից երկուսը' Արթուր Ղարագյոզյանն ու Ազատ Թավաքալյանը հաղթեցին, իսկ Վահե Դանիելյանն ու Արփինե Գրիգորյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: