Հայաստանում 2017 թվականի հունվարին գրանցվել է շնչառական օրգանների տուբերկուլյոզ հիվանդության 44 դեպք: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է վերոնշյալ հիվանդության 63 դեպք, ինչը նշանակում է, որ այս տարվա հունվարին դրանց թի վը նվազել է 19-ով:

Շնչառական օրգանների տուբերկուլյոզ հիվանդության այս տարվա հունվարին արձանագրված դեպքերից 10-ը հանդիպել են կանանց մոտ: Մինչև 18 տարեկանների մոտ գրանցվել է 2 դեպք, որոնցից 1-ը մինչև 2 տարեկանի, իսկ մյուսը՝ 3-6 տարեկանի մոտ: Երկու դեպքն էլ գրանցվել են գյուղական համայնքներում:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում շնչառական օրգանների տուբերկուլյոզի 13 դեպք գրանցվել էր կանանց մոտ, իսկ մինչև 18 տարեկան մարդկանց մոտ՝ 3 դեպք:

2017 թվականի հունվարին գյուղական համայնքների բնակիչների մոտ գրանցվել էր 21 դեպք: Այս թիվը 2-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2016 թվականի հունվարին գյուղական համայնքների բնակիչների մոտ գրանցվել էր շնչառական օրգանների տուբերկուլյոզի 19 դեպք: