Բյուրեղավանի «Գլաս Ուորլդ Քամփնի» ապակետարաների գործարանի աշխատակիցներն արդեն երկու տարի է՝ իրենց աշխատավարձերն են պահանջում: Ինչպես ամեն հինգշաբթի, այսօր ևս նրանք ՀՀ կառավարության շենքի դիմաց ցույց էին անում: Նրանք նշեցին, որ արդեն երկու տարի՝ պայքարում են իրենց աշխատավարձերի համար, սակայն ոչ մի արդյունքի չեն հասնում:
Նրանք բողոքում են նաև, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում. «Մեր աշխատավարձից սոցապ պահումներն ու եկամտահարկերը պահվել են: Այսինքն մեր աշխատավարձերը չեն տալիս ու չստացած աշխատավարձից էլ պահումներ են անում»:
Գործարանի աշխատակիցների խոսքով՝ դա օրենքի խախտում է: