Մարտի 10-ին, ժամը 15:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 4/3 շենքի 8-րդ հարկի բնակարանի տարեց և հաշմանդամություն ունեցող բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ ննջասենյակի մահճակալին, հայտնաբերվել է 1946 թ. ծնված Ա. Պ.-ի դին: