ՄԱԿ-ի հումանիտար հացերով զբաղվող բաժնի ղեկավար Ստիվեն Օ՛Բրայանը ՄԱԿ-ում կայացած ելույթի ժամանակ նշել է, որ 1945 թվականից սկսած աշխարհն ամենալուրջ հումանիտար ճգնաժամն է ապրում, և մի շարք երկրներում ավելի քան քսան միլիոն մարդ տառապում է սովից: Աս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»:

 

Օ’Բրայանն ընդգծել է, որ առանց կենտրոնացված գլոբալ ջանքերի այդ մարդիկ դատապարտված են մահվան: Նրա խոսքով' ողբերգությունից խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ ֆինանսական օգնություն ցուցաբերել Եմենին, Հարավային Սուդանին, Սոմալիին և Նիգերիային: Ըստ նրա' մինչև հուլիս պետք է ամենաքիչը 4,4 միլիարդ դոլար հավաքել:

 

Նա շեշտել է, որ առանց այդ գումարների տվյալ երկրներում ապրող երեխաները չեն աճի և չեն զարգանա, չեն կարողանա դպրոց հաճախել, և նրանց ապագան կկորչի: