Այս պահին լարված իրավիճակ է Մաշտոցի պողոտայում: Քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել՝ նվիրված «Հաց բերող»-ի հիշատակին:
Ինչպես տեղեկացնում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, քաղաքացիները փակել են ճանապարհը, իսկ ոստիկանությունը հորդորում էր թույլ չտալ նրանց քայլել ճանապարհի մեջտեղով, այլ երթը կազմակերպել մայթերով:
Քաղաքացիները երթով շարժվում են դեպի Արդարադատության նախարարություն:
Երթի մասնակիցները վանկարկում են՝ «հա՜ց բերող», «Արթո՜ւր»: