Այս պահին Ազատության, չնայած եղանակային վատ պայմանների, հրապարակում մարդաշատ է։ Ի հիշատակ Հաց բերող Արթուր Սարգսյանի, մի խումբ քաղաքացիներ հավաքվել են՝ պահանջով Արթուրին հուղարկավորել Եռաբլուրում։

 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ նրանք երթով շարժվելու են դեպի ՀՀ Կառավարություն՝ վարչապետից պատասխան ստանալու համար։ Հիշեցնենք՝ Շահեն Հարությունյանը երեկ դիմում հանձնեց վարչապետի օգնականին՝ վերը նշված պահանջով։ 

 

Ի դեպ՝ «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը ևս կարծում է, որ «Որպես ազգի զինվորի, որպես գաղափարի նվիրյալի, պահանջում ենք, որ Արթուր Սարգսյանի վերջին հանգրվանը լինի Եռաբլուրը՝ հայ ժողովրդի հարատևության համար նահատակված մեր մնացած հերոսների կողքին»։