ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի նոր հարևանները դժգոհ են նրանից,: Իվանկա Թրամփը և նրա ամուսին Ջարեդ Քուշները երեխաների հետ բնակություն են հաստատել Վաշինգտոնի էլիտար թաղամասերից մեկում և զբաղեցրել են ծանրաբեռնված փողոցի կայանատեղիի մեծ մասը: Բացի այդ, հարևանների դժգոհությունն առաջացնում է նաև անվտանգության աշխատակիցների ներկայությունը փողոցում:
Այս թաղամասի բնակիչները սովոր են VIP-հարևաններին. օրինակ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա ընտանիքը ապրել են այնտեղ Սպիտակ տանից հեռանալուց հետո: Սակայն մինչև հիմա ոչ մի ընտանիք չի առաջացրել նման դժգոհություն, ինչպես պետության ներկայիս ղեկավարի ընտանիքը: