«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մայքլ Կարիկը անդրադարձել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և նշել.
«Նախամրցաշրջանային հավաքին առաջին անգամ, երբ տեսա Մխիթարյանին, մտածեցի, որ նա լավ խաղացող կլինի: Այդ մասին հայտնեցի Էշլի Յանգին:
Նա օգտագործում է երկու ոտքերն էլ, արագ է: Կարծում էի, որ նա ունի ներուժ դառնալու այն, ինչ ուզում է: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա խաղում: Հենրիխը միշտ ազատ գոտիներ է գտնում, որտեղից կարելի է գրոհել»,-Կարիկի խոսքը մեջբերում է «ESPN»-ը: