Այս պահին Եռաբլուր զինվորական պանթեոնում հարյուրավոր քաղաքացիներ եկել են հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան պատերազմի հետևանքով զոհված հայորդիների հիշատակին։
Այստեղ են հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը, Ադամ Սահակյանի ծնողները, Սասուն Մկրտչյանի հարազատները, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողները։
Քահանան հոգեհանգստի կարգ է մատուցում՝ հերոսների հոգիների հանգստության համար։
Հերոսների հիշատակին ծաղիկներ խոնարհեցին նաև Երևանի քաղաքապետ Տարոն մարգարյանը և ՀՀ ԶՈւ շտաբի պետ Մովսես Հակոնյանը։