Դերասան և Sol թերթի սյունակագիր Օրհան Այդընը դատապարտվել է 11 ամիս և 20 օր պայմանական ազատազրկման սոցիալական ցանցերում տարածած ծաղրանկարի համար: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:

Ստամբուլի դատարանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար վճիռը կայացրել է ապրիլի 6-ին:

Կուբա Էրդողանի այցի հետ կապված ծաղրանկարիչ Կարլոս Լատուֆի նկարը տարածելը դատարանում ներկայացվել է որպես վիրավորանքի վկայություններից մեկը:

Դատարանը նաև նշել է, որ Այդընի մեկ այլ հրապարակում ակնարկել է Էրդողանի և Ադոլֆ Հիտլերի միջև նմանությունների մասին: