Ապրիլի 8-ին, ժամը 17:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ներսում գտնվող տարեց քաղաքացին չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: