Ապրիլի 16-ին, ժամը 10:33-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Վահանավանք» կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «VAZ-2106» մակնիշի 35 FN 927 պետհամարանիշով ավտոմեքենան: