Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում ռեկորդ սահմանեց:
Մրցաշարի քառորդ եզրափակչի՝ Մյունխենի «Բավարիա»-ի հետ պատասխան խաղում պորտուգալացին հեթ-տրիկի հեղինակ դարձավ և իր գոլերի քանակն այս մրցաշարում հասցրեց 101-ի:
Այս ցուցանիշը դեռևս լավագույնն է համաշխարհային ֆուտբոլում:
Պորտուագալցուն հաջորդում է Լիոնել Մեսսին՝ 94 գոլով:
Հիշեցնենք, որ մադրդյան թիմը 4:2 հաշվով հաղթեց մյունխենցիներին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: