Երևանի Ավան վարչական շրջանում՝ այս պահին, ԵԼՔ դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իրականացնում է իր քարոզարշավը: Նա և իր համախոհները փողոցից փողոց, բակից բակ շրջելով ողջունում են մարդկանց, շնորհակալություն հայտնում այն ավանցիներին, ովքեր ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տվել են ԵԼՔ դաշինքին, շնորհակալություն հայտնում նաև նրանց' ովքեր գուցե չեն ընտրել իրենց, սակայն գնացել և իրենց պարտքն են կատարել՝ իրենց խղճով:
Փաշինյանը ավանցիներին հորդորում է մայիսի 14- ին կայանալիք ընտրություններին ևս մասնակցել, գնալ և ասել՝ «Երևան ջան, ելք կա՛: Ապրիլի 2-ի ընտրություններից հետո սկսեցին Հայաստանի փոփոխությունները և մայիսի 14-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում ևս հնարավորություն ունեք նոր թափ հաղորդել փոփոխություններին և Հայաստանի փոփոխությունների սայլը, գնացքը կարող է հասնել շատ կարևոր հանգրվանի...»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: