Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամ մենամարտեց 29-ամյա բռնցքամարտիկ Ռոբին Կրասնիկիի հետ:

Պայքարն ավարտվեց 12-րդ ռաունդում. մրցավարների միանձնյա որոշմամբ հաղթեց Աբրահամը (118:110, 117:111, 115:114):

Այս հաղթանակի շնորհիվ Աբրահամը Խիլբերտո Ռամիրեսի դեմ չեմպիոնական գոտու համար  ռևանշ մենամարտի հնարվորություն ստացավ: 

Սա 37-ամյա հայ բռնցքամարտիկի 51 -րդ մենամարտն էր:

Աբրահամը նախորդ 50 մենամարտերից 45-ում հաղթել է (30-ը` նոկաուտով):