Ապրիլի 23-ին Արցախում մոմերով երթ էր կազմակերպվել`ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակված հայերի:
Արցախցիները Ստեփանակերտի Սուրբ Հակոբ Հայրապետի անվան առաքելոց եկեղեցուց շարժվել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ էլ իրենց հարգանքի տուրքն են մատուցել 102 տարի առաջ կոտորված հայերի հիշատակին: Նրանք հուշահամալիրի մոտ մոմավառություն են իրականացրել, հնչեցրել են ազգային-ազգագրական երգեր և բանաստեղծություններ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ, ապրիլի 24-ին Ստեփանակաերտում մարդկանց հոսքը չէր դադարում դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Մարդիկ ծաղիկներին էին խոնարհում հուշարձանին:
Լուսանկարները՝ ԼՈւՐԵՐ.com-ի
Սոնա Հարությունյան