«Դանիել Իոսաննիսյանն ընդամենը բացահայտել է, որ դպրոցների և մանկապարտեզների տնօրենները հանրապետականների օգտին ձայնագրել են հավաքագրել և ԿԸՀ-ն «պարտակել է» այս հանցագործությունը և թողել այն առանց պատժի: ի՞նչ է նշանակում, որ մանկապարտեզի տնօրենը քարոզում է ծնողին՝ քվեարկել ՀՀԿ-ի օգտին, թող գնա-քարոզի իր բարեկամին: Ի՞նչ է սա, հանցագործություն չէ՞: Դատախազությունը գործ չհարուցեց, չկանչեց նրանց հարցաքննության, իսկ օրենքի երկրում նման դատախազը կդատվեր և ԿՀԸ-ի հանցավոր անգործությունը բավարար է՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու համար»,-այս մասին այսօր Սահմանադրական դատարանում բարձրաձայնեց Լևոն Զուրաբյանը:
Վերջինս խոսեց նաև ՀՀԿ-ական թեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի հայտնի ձայնագրության մասին, որը ցույց է տալիս այն, որ հարկադիր քվեարկություն է եղել և Արտակ Սարգսյանի ձայները ձեռք են բերվել ապօրինությունների միջոցով: «Ակնհայտ փաստ է. մարդկանց ստորացրել են և պարտադրել իրենց թեկնածուի օգտին քվեարկել: Բա սա հանցագործություն չէ՞: Արտակ Սարգսյանն այն պատգամավորներից է, որ հինգ տարվա ընթացքում որևէ բառ չի արտասանել: Բա այդ ինչպե՞ս եղավ, որ լռության ուխտ պահպանած պատգամավորները նորից ընտրվում են պատգամավորներ: Եվ Արտակ Սարգսյանը միայնակ չէ՝ Սամվել Ալեքսանյան, Արայիկ Գրիգորյան և էլի չեմպիոններ, այդ ինչպե՞ս պատահեց, որ այս չխոսացող մարդիկ այդքան ձայն հավաքեցին»,-դատարանին հարցադրում հնչեցրեց Լևոն Զուրաբյանը՝ ապրիլի 2-ին կայացած ընտրախախտումների մասին դատարանում ներկայացնելով «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի հավաքագրած ընտրախախտումները, խնդրելով դատարանին՝ արձանագրված փաստերի հիման վրա կայացնել որոշումներ:
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ Սահմանադրական դատարանին որևէ բան չի խանգարում ուսումնասիրել իրենց տրամադրած նյութերը և դատարանում իրենք հանդես են գալիս այդ միջնորդությամբ: