Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
«Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Մանրամասները շուտով ՀՀ արտգործնախարարության կայքում»,- թվիթերյան իր միկրոբլոգում նշել է Բալայանը:
Հանդիպումը կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով: Կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: