Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Մանչեսթեր Յուանյթեդ»-ը հյուրընկալեց «Սուոնսի»-ին: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Առաջին խաղակեսի ավարտին Ուեյն Ռունին դիպուկ իրացրնեց նշանակված 11 մետրանոցը (45+3): Պատասխան գոլը 79-րդ րոպեին խփեց Սիգուրդսոնը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի պահեստայինների թվում էր և խաղադաշտ դուրս եկավ 80-րդ րոպեին:

Այս խաղից հետո Մոուրինյուի թիմը 65 միավորով Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է: «Սուոնսի»-ն 32 միավորով 18-րդն է: