ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է անձամբ հանդիպել Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ, եթե դա նպատակահարմար լինի։ Նա իր այդ պատրաստակամությունը հաստատել է Bloomberg–ին տված հարցազրույցում։
«Եթե ինձ համար նպատակահարմար լիներ նրա հետ հանդիպելը, ապա ինձ համար դա պատիվ կլիներ: Եթե դա տեղի ունենար բարենպաստ պայմաններում, ապա ես պատրաստ կլինեի»,- ասել է նախագահը։
Թրամփը նաև նշել է, որ շատ քաղաքական գործիչներ երբեք դա չէին ասի, բայց ինքն ասում է՝ համապատասխան պայմանների դեպքում կհանդիպեր նրա հետ: