Իսպանիայի Կույերա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից:
«Կույերա քաղաքը միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած և դատապարտած իսպանական քաղաքների ցանկին»,- հայտնել է դեսպանությունը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է Իսպանիայի շուրջ երեք տասնյակ քաղաք: Իսպանիան մինչ օրս հրաժարվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: