ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում չհամաձայնվեց դիտարկումների հետ, թե ինքը խորհրդարանական ընտրություններում հաղթեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգտագործած վարչական ռեսուրսի հաշվին: «Ո՞վ է ասում, բա մյուսները ո՞նց են ձայն հավաքել, իմ աշխատանքի շնորհիվ են այդ ձայները»,- ասաց նա՝ հավելելով, որ ժողովրդի հետ է պարբերաբար հանդիպել:
Հարցին՝ ի՞նչ աշխատանք եք խորհրդարանում կատարել, եթե որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեք եկել, ելույթներ չեք ունեցել, Սարգսյանը պատասխանեց, որ նախագծեր է ներկայացրել և հանձնաժողովներում ու լիագումար նիստերում աշխատանքներ է տարել: Հարցին, թե նորընտիր խորհրդարանում էլ է՞ նման կերպ աշխատելու, Սարգսյանը պատասխանեց. «Կտեսնեք»: