ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը կոալիցիոն դաշինքից մանրամասներ չի շտապում ասել: ԿԸՀ-ից մանդատների հանձնման արարողությանը ՀՅԴ պատգամավորը լրագրողներին խորհուրդ տվեց համբերել. «Մի փոքր համբերություն ունեցեք և բոլոր հարցերի պատասխանները կունենաք»:
Հարցին, թե տեղի՞ն են հրապարակումները, որ ՀՅԴ-ն վարչապետի հետ տարաձայնություններ ունեն, Աղվան Վարդանյանը պատասխանեց, թե այդ հրապարակումները բացարձակ հիմնազուրկ են:
Իսկ այն, որ մամուլի գրեց, թե Կարապետյանը ՀՅԴ-ից երիտասարդ կադրեր է ուզել, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Մենք կոալիցիոն հուշագիր ենք ստորագրելու, որտեղ քննարկելու ենք մեր անելիքները, երբ որ կքննարկվի և նման հարց առաջ քաշվի, մենք ենք որոշելու մեր մասնակցության ձևը, ձևաչափը»: