Կառավարության մայիսի 12-ի նիստի ընթաքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականով դիմեց ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ հանրակրթական դպրոցներում կրթության որակի վերաբերյալ փոփոխություններ իրականացնելու համար: «Մեզ համար ամենաթանկ կապիտալը մարդկային կապիտալն է և այդ կապիտալի զարգացման համար անհրաժեշտ է որակական փոփոխություններ կատարել կրթական համակարգում: Ուստի՝ հանձնարարում եմ ԿԳՆ Լևոն Մկրտչյանին՝ 15 օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպիտմալացման նախագիծ՝ հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը և դպրոցներում երկրորդ հերթի բացառումը»,-ասաց ՀՀ վարչապետը:
Կարեն Կարապետյանը նախարարին հանձնարարեց նաև ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ՝ Կառավարությանը ներկայացնել կրթական համակարգի ֆինանսական նոր բանաձև և քննարկել բուհական անձռնմխելի ֆոնդերի ստեղծման նախագիծը: «Հանձնարարում եմ նաև մշակել ուսանողների ֆինանսական աջակցության և կրթաթոշակների տրամադրման նոր նախագիծ, որը պետք է Կառավարության հավանությանը ներկայացնել 4 ամսվա ընթացքում»:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԳ նախարարին հանձնարարեց նաև ծրագրային հավատարմագրման համակարգի ներդման համար նախագիծ ներկայացնել և մշակել կրթական համակարգի զարգացման ծրագիր՝ հիմնված երկրի տնտեսութայն և գիտելիքի վրա՝ հաշվի առնելով այս համակարգի առաջ ծառացած խնդիրները: