Յուրա Մովսիսյանը դժգոհություն է հայտնել «Ռեալ Սոլթ Լեյք»-ի կազմում քիչ խաղաժամանակ ունենալու համար:

«Նյու Յորք Սիթիի» դեմ խաղում Յուրա Մովսիսյանը հանդես էր եկել մեկնարկային կազմում և  փոխարինվել ընդմիջմանը: Այդ խաղում ֆուտբոլիստը գլխին գնդակով հարված էր ստացել:

Մարզիչը` Մայք Պետկեն նշել էր, որ չի ցանկացել վտանգել ֆուտբոլիստի առողջությունը, այդ պատճառով էլ փոխարինել էր:

Մովսիսյանն էլ իր հերթին ասել է.

«Ես ինձ լավ էի զգում: Ակնհայտ է, որ ինձ դուր չեկավ փոխարինումը: Մեր բժիշկները հոգ են տանում մեր մասին: Բայց ես խնդիր չունեի:

Պետք է  շարունակեմ խաղալ: Անհրաժեշտ է ջանասիրաբար աշխատել ու խաղալ: Իսկ խաղադաշտ դուրս կգամ, թե ոչ դա մարզչական շտաբի որոշումն է: Միակ բանը որ կարող եմ անել` պարզապես պետք է շարունակեմ կատարել աշխատանքս և ջանք չխնայել` հույս ունենալով, որ դաշտ դուրս կգամ»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է sltrib.com-ը:

Նշենք, որ հարձակվողը  «Սիեթլ Սաունդերս»-ի դեմ հանդիպմանը մասնակցել էր 74-րդ րոպեից