Կիսապաշտպան Էդեն Ազարը երկրապագուների վարկածով ճանաչվել է Լոնդոնի «Չելսի»-ի՝ 2016/17 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

26-ամյա բելգիացի ֆուտբոլիստը երկրորդն է, ում հաջողվում է այս մրցանակին արժանանալ երրորդ անգամ: Ավելի վաղ՝ նման պատիվ էր ունեցել Ֆրանկ Լեպարդը:

Ազարին մրցանակը հանձնել է Անտոնիո Կոնտեն` միջոցառման ժամանակ:

Նշենք, որ Անգլիայի ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 36 խաղի, հեղինակել է 16 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում: