Լոնդոնի կամրջի վրա միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել մարդկանց, մի քանի մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Sun թերթը:
Լոնդոնի կամրջով անցնողները տարհանվել են, դեպքի վայր են ժամանել զինված ոստիկաններ:
The Telegraph-ի տեղեկությամբ՝ վրաերթի հետևանքով 15-20 մարդ է տուժել:
Sun-ը գրում է, որ Լոնդոնի կամրջի վրայից մարդկանց տարհանելու ընթացքում այնտեղ կրակոցներ են հնչել:
Ականատեսները հայտնում են, որ մի քանի մարդ կամրջի վրա դանակի վնասվածքներ է ստացել:
Ժամանած ոստիկանությունը տարհանել է կամրջից մեկ մղոն շառավղով գտնվող բոլոր շինություններն ու զգոսայգիները։
Բորոու շուկայի տարածքում անհայտ անձը կրկին դանակով հարձակվել է այցելուների վրա։
Վարչապետ Թերեզա Մեյը տեղեկացվել է պատահածի մասին և արդեն իսկ ստացել է օգնության առաջարկներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այլ ղեկավարների կողմից: