Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Սենթ Քիթս և Նևիսի հավաքականի դեմ խոշոր հաշվով հաղթանակից հետո պատասխանեց հայ լրագրողների հարցերին:

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության մասին խոսելիս ասաց.

«Շատ ժամանակ կա, բայց հաճելի է խաղալ նման խաղեր: Ճիշտ է` գիտենք, որ «Ռեալը» լավ թիմ է, բայց կարծում եմ, որ այս տարի շատ ֆուտբոլիստներ կգան ու կգնան մեր թիմից: Դեռ ժամանակ ունենք վերլուծելու և պատրաստվելու»: