Այսօր Ազգային ժողովում արտահերթ քննարկման է դրվել չորս կարևորագույն հարց, որոնց համար նախատեսված քննարկման ժամաքանակը վեճի առարկա դարձավ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում՝ վիճելի հարցի քննարկման համար:

 


Ընմիջումից հետո ընդդմիությունն ու իշխանությունը եկան համաձայնության և օրակարգում ընդգրկված օրենքների նախագծերի քննարկման համար սահմանվեց հետևյալ ժամանակացույցը:
Եվ այսպես, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի նախագծի քննարկման համար սահմանվեց 4 ժամ:
Հանրային ծառայությունները կարգավորող օրենքի նախագծի քննարկման համար սահմանվեց 60 րոպե՝ նախկին 90-ի փոխարեն:

 


Վիճելի համարվող պետական գույքի մասնավորեցման նախագծի քննարկման համար սահմանված 2:30 ժամի փոխարեն սահմանվեց 3 ժամ, 30 րոպեն:
Համայնքների մասնավորեցման նախագծի քննարկման համար սահմանված ժամաքանակը նույնպես սահմանվեց 3:30 րոպեն:
Փաստորեն, այսօրվա առաջին նիստի ընթացքում արձանագրվեց առաջին կոնսենսուսը իշխանության և ընդդիմության միջև: