Քիչ առաջ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Թումանյանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի բաժնի աշխատակիցների հսկողությամբ Ալավերդի քաղաքի «Կատա» սուպերմարկետի մոտ բերվեց Ալավեդի քաղաքի բնակիչ, 26-ամյա Վլադիմիր Դավթյանը:

Ինչպես հայտնում է աղբյուրը, մոտ 30-ից ավելի ոստիկանների հսկողությամբ, նշված վայրում տեղի ունեցավ քննչական փորձարարություն, որի ժամանակ Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կամո Փիրուզյանին սպանելու կասկածանքով ձերբակալված կասկածյալ Վ. Դավթյանը մատնացույց էր անում, թե որտեղ և ինչ հանգամանքներում է հրազենով սպանել Կ. Փիրուզյանին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ հունիսի 13-ին սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ էր արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կամո Փիրուզյանի վրա։

Կ. Փիրուզյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։

Առավել մանրամասն՝ Shamshyan.com-ում