Խորենացու փողոցում ընթացող մեքենայի վրա հաստաբուն ծառի հսկայական ճյուղ է ընկել. դեպքի հետևանքով տուժածներ չկան։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ իրենք ստացել են ահազանգ և դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
«Երևանի Խորենացու փողոցում ժամը 12:30-ի սահմաններում հաստաբուն ծառի հսկայական ճյուղ է ջարդվել և ընկել է ընթացող մի մեքենայի վրա։ Ահազանգը ստանալուց անմիջապես հետո ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 1 մարտական հաշվարկ է մեկնել»,- ասաց ՀՀ ԱԻՆ աշխատակիցը։
Մեքենայի վրա ընկած ծառի ճյուղը օգնել են հեռացնել տեղում կանաչապատում իրականացնող կազմակերպության աշխատակիցները։ Դեպքի պատճառով զոհեր և վիրավորներ չկան։