«Մենք հետեւել ենք գործին, իմ տեսակետը մնում է նույնը, ես մեծ հարգանք եմ տածում եւ Սամվել Բաբայանի, եւ իմ բոլոր հին մարտական ընկերների նկատմամբ, ովքեր կանգնած են եղել Հայաստանի եւ Արցախի ձեւավորման ակունքներում, ընդ որում մարտական գործողությունների ժամանակ։ Ես հավասարապես հարգում եմ շարժման սկզբից մինչեւ հիմա խրամատում կանգնած մեր զինվորներին։
Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարի ժամանակ լրագրողների հետ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՕՐՕ դաշինքնի առաջնորդներից Սեյրան Օհանյանը:
Ընդդիմադիր գործիչը անդրադառնալով Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի ընթացին նկատել է, որ նրա մասին տվյալները որոշակի առումով արժանահավատ չեն և կարծում է` լավ կլիներ ավելի լայն տեղեկություններ տրվեր գործի վերաբերյալ, որ կան նրա մասին, քանի որ այդ լայն տեղեկությունները իրենք չունեն: