Ռուսաստանն ապակայունացնող գործունեություն է վարում համաշխարհային ասպարեզում եւ աջակցում է թշնամական վարչակարգերին: Հուլիսի 6-ին Մոսկվայի հասցեին այսպիսի մեղադրանքներ է առաջադրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ հրապարակային ճառով ելույթ ունենալով Վարշավայի Կրասինսկիների հրապարակում:
«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնելու իր ապակայունացնող գործուենությունն Ուկրաինայում եւ այլ տարածաշրջաններում, ներառյալ Սիրիան եւ Իրանը, եւ դրա փոխարեն միանալու պատասխանատու ազգերի հանրկացությանն ընդհանուր թշնամիների դեմ մեր պայքարում եւ ի պաշտպանություն բուն քաղաքակրթության»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Նա այցով գտնվում է Լեհաստանում Գերմանիայի Համբուրգում Քսանի խմբի գագագաթնաժողովին (հուլիսի 7 – 8-ը) Եվրոպա կատարած ուեւորության շրջանակներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: